Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»

«Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
10.04.2020 | 14:19
1911 թ. հու­լի­սին Ե­գիպ­տո­սում չար­չար­վե­լուց ու հաղ­թա­նակ տո­նե­լուց հե­տո Կո­մի­տա­սը ժա­մա­նեց Փա­րիզ և ան­մի­ջա­պես այ­ցե­լեց իր վա­ղե­մի բա­րե­կա­մու­հուն՝ երգ­չու­հի, ե­րաժշ­տա­գետ, ման­կա­վարժ, թիֆ­լիս­ցի հայտ­նի բժշ­կի դուստր Մար­գա­րիտ Ա­վե­տի­քի Բա­բա­յա­նին:
Փա­րի­զը շն­չա­հեղձ էր լի­նում սոս­կա­լի տա­պից, և օ­րիորդ Մար­գա­րի­տը պատ­րաստ­վում էր օ­դա­փո­խու­թյան մեկ­նե­լու: Տես­նե­լով Կո­մի­տա­սի հոգ­նա­բեկ վի­ճա­կը, կա­րո­ղա­ցավ նրան հա­մո­զել և իր հետ հան­գս­տի տա­նել ՈՒայթ կղ­զի:
Անգ­լիա­կան այդ կղ­զին գտն­վում է Լա Ման­շի նե­ղու­ցում, զբո­սաշր­ջա­յին հին ու հան­րա­հայտ կենտ­րոն է, ծո­վա­փին կան մի շարք ա­ռող­ջա­րան­ներ:
Իջևա­նե­ցին մի փոք­րիկ, կո­կիկ հյու­րա­նո­ցում, ո­րի հյու­րաս­րա­հում դաշ­նա­մուր կար:
Ամ­բողջ եր­կու շա­բաթ­վա ըն­թաց­քում վար­դա­պե­տը նս­տում էր դաշ­նա­մու­րի մոտ, եր­գում, ինչ-որ բա­ներ գրի առ­նում: Չնա­յած Մար­գար­տի հոր­դոր­նե­րին, զբոս­նե­լու դուրս չէր գա­լիս, միայն ե­րե­կո­նե­րը օ­րիոր­դի ու­ղեկ­ցու­թյամբ գնում էր ծո­վափ, ա­վա­զին նս­տած նա­յում ա­լիք­նե­րին ու պատ­մում ժո­ղովր­դա­կան ա­ռած­ներ, ա­վան­դա­պա­տում­ներ, զրույց­ներ ու սո­վո­րույթ­ներ:
Ար­ձա­կուր­դի վեր­ջին օրն էր, մեկ­նե­լուց ա­ռաջ Կո­մի­տասն ու Մար­գա­րի­տը հյու­րաս­րա­հում թե­յում էին:
Նույն հյու­րա­նո­ցում ապ­րում էր բրի­տա­նա­ցի մի զույգ՝ ի­րենց եր­կու խար­տյաշ ման­չուկ­նե­րի հետ: Ա­մու­սի­նը պա­ղա­րյուն անգ­լիա­ցի էր, Անգ­լիա­յի պառ­լա­մեն­տի սղագ­րո­ղը, կի­նը՝ սևա­չյա, ծի­ծաղ­կուն իռ­լան­դու­հի:
Իռ­լան­դու­հին մո­տե­նում է Մ. Բա­բա­յա­նին և հար­գա­լից խնդ­րում, որ Կո­մի­տա­սը մի որևէ ազ­գա­յին երգ կա­տա­րի: Մար­գա­րի­տը խնդ­րան­քը փո­խան­ցում է վար­դա­պե­տին: Կո­մի­տասն իս­կույն ոտ­քի է կանգ­նում, նս­տում դաշ­նա­մու­րի առջև ու եր­գում «Կռուն­կը»…
Իռ­լան­դու­հին այն­պես է հուզ­վում, որ սկ­սում է լաց լի­նել:
Ա­մու­սի­նը մո­տե­նում է և ա­սում.
- Այս ի՜նչ ա­րե­ցիք կնոջս: Տա­սը տա­րի ա­մուս­նա­ցած ենք, և նրան այս­պի­սի վի­ճա­կում չեմ տե­սել:
Երբ մի­մյանց հրա­ժեշտ են տա­լիս, իռ­լան­դու­հին հե­կե­կա­լով ա­սում է.
- Սա ի՜նչ ե­րաժշ­տու­թյուն էր, ամ­բողջ էու­թյունս տակ­նուվ­րա ե­ղավ: Նրան եր­բեք չեմ մո­ռա­նա…
Ե­գիպ­տո­սից հե­տո Կո­մի­տա­սը մեկ­նեց Եվ­րո­պա, հան­դես ե­կավ դա­սա­խո­սու­թյուն­նե­րով, բազ­մա­թիվ հան­դի­պում­ներ ու­նե­ցավ, ա­պա վե­րա­դար­ձավ Պո­լիս ու կր­կին՝ հա­մերգ­նե՜ր, հա­մերգ­նե՜ր…
ՈՒ­զու՞մ եք ի­մա­նալ նրա դա­սա­խո­սու­թյուն­նե­րի ու հա­մերգ­նե­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը՝ Բեռ­լին, Էջ­միա­ծին, Երևան, Պո­լիս, Թիֆ­լիս, Բա­քու, Փա­րիզ, Ժնև, Ցյու­րիխ, Բեռն, Վե­նե­տիկ, Իզ­միր, Ա­լեք­սանդ­րիա, Կա­հի­րե, Ա­դա­բա­զար, Էս­կի­շե­հիր, Նի­կո­մի­դիա, Պար­տի­զակ, Վիեն­նա, Ֆի­լի­պե:
Այդ­պե՛ս քա­րո­զեց, տա­րա­ծեց, հան­րահռ­չա­կեց հայ եր­գը: Այդ­պե՛ս Եվ­րո­պա­յին ճա­նա­չեց­րեց հայ ժո­ղովր­դին ու Հա­յաս­տա­նը:
Ո՞րն էր կո­մի­տա­սյան եր­գար­վես­տի մո­գա­կան ազ­դե­ցու­թյու­նը: Նա եր­գի մի­ջո­ցով ներ­կա­յաց­նում էր հա­յի հո­գին ու ցա­վը, հա­յի վիշտն ու եր­ջան­կու­թյու­նը, հա­յի ժպիտն ու ար­ցուն­քը: Նա եր­գով ցա­քուց­րիվ հա­յե­րի թա­փա­ռա­կան հո­գի­ներն ա­ռաջ­նոր­դում էր դեպ հայ­րե­նիք, դե­պի լեռ­նե­րի ձյու­նա­ծածկ գա­գաթ­ներ, դաշ­տե­րի բուր­մունք, լճե­րի վճի­տու­թյուն: Այդ­պե՛ս հա­յին վե­րա­դարձ­րեց իր ինք­նու­թյու­նը:
ՈՒ­զու՞մ եք ի­մա­նալ նրա եր­գի նե­րազ­դե­ցու­թյան ու­ժը մար­դու հո­գու, սր­տի, մտ­քի վրա:
Վերևում նշ­ված ա­մեն քա­ղա­քում նրա ե­լույթ­նե­րը հա­տուկ խո­սակ­ցու­թյան նյութ են, բայց ես դրանց չեմ անդ­րա­դառ­նա, դա ա­րել են ու­րիշ­նե­րը: Կա­ռանձ­նաց­նեմ մե­կը:
1913 թ. մեկ­նեց Իզ­մի­տի նա­հան­գի Ա­դա­բա­զար շեն­շող քա­ղաք: Չգի­տեմ՝ նրան հայտ­նի՞ էր, ար­դյոք, որ այդ քա­ղա­քը 1400 թ. հիմ­նել էին հա­յե­րը: Սե­բաս­տա­ցի մի խումբ հա­յեր ե­կել էին այս­տեղ, չո­րաց­րել տա­փա­րակ ճահ­ճու­տը, վե­րա­ծել բնա­կե­լի վայ­րի և ի­րենց ա­ռաջ­նոր­դի ա­նու­նով կո­չել Տո­նի­կա­շեն: 60 տա­րի բնա­կա­վայ­րը պահ­պա­նեց ան­վա­նու­մը և հայ­կա­կան աղ­բյուր­նե­րում կոչ­վեց «Աս­տուա­ծա­րեալ քա­ղաք»: Հե­տո վե­րած­վեց Ա­դա­բա­զա­րի, ո­րի 25000 բնակ­չու­թյան կե­սը հա­յեր էին: Չորս ե­կե­ղե­ցի ու­նե­ցող այդ աշ­խա­տա­սեր ու բա­րե­կե­ցիկ հա­յու­թյան հրա­վե­րով Կո­մի­տա­սը ե­կավ Ա­դա­բա­զար, և ա­հա թե ինչ գրեց Բե­նիա­մին Թաշ­ճյա­նը Սբ Կա­րա­պետ ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցա­ծի մա­սին. «Ժամ կեր­թանք կի­րա­կա­մու­տի «Լոյս զուարթ»-ը լսե­լու հա­մար… Ե­կե­ղե­ցին լեց­ված է բեր­նե-բե­րան: Ա­մենքս հևիհև կս­պա­սենք վար­դա­պե­տի «Լոյս զուարթ»-ին: Նո­րու­թյան համ­բա­վը կա­խար­դիչ զո­րու­թյան մը պես կանց­նի մեր սր­տե­րուն մե­ջեն… Նախ մեղմ, հե­տո ա­լիք-ա­լիք թա­վա­լող ձայ­նը ոս­կե­ղեն անձրևի մը պես, հրաշ­քի մը պես կտա­րած­վի ու կլայն­նա մեր հո­գի­նե­րուն մեջ: Բոց մը կանց­նի մեր ե­րակ­նե­րեն: Ա­նա­նուն դող մը կհա­մա­կե մեզ բո­լո­րիս: Մեր աչ­քե­րը կմեծ­նան, կպղ­տո­րին, կխո­նավ­նան: Ցն­ցում մը չէր ա­սի­կա, այլ փո­թո­րիկ մը: Լույ­սի ցոլք մը չէր ա­սի­կա, այլ փայ­լա­տա­կում մը: Ո՛չ, տկար բառ մըն է հիա­ցու­մը: Ինչ որ զգա­ցինք մենք, հիա­ցում չէր, այլ տենդ, անհ­նա­րին սար­սուռ: Կամ ա­վե­լի զո­րա­վոր բան մը, քան տենդն ու սար­սու­ռը: Ե­կե­ղե­ցիին կա­մար­նե­րը չթն­դա­ցին, այլ լա­ցին: Հե­կե­կա­ցին ու լա­ցին: Պա­ռավ մա­միկ­նե­րը ծուն­կի ի­ջան ու հա­տա­կի քա­րե­րը համ­բու­րե­ցին: Ծե­րու­նի­նե­րը ձեռ­քեր­նին վեր բարձ­րա­ցու­ցին պաշ­տա­մուն­քի մը պես: Նոր հարս­ներն ու ե­րի­տա­սարդ­նե­րը խա­չակն­քե­ցին ջեր­մե­ռանդ հա­վատ­քով: Ե­րե­խա­նե­րը ի­րենց մայ­րե­րու փե­շե­րուն կառ­չե­ցան լա­ցա­կու­մած աչ­քե­րով: Վար­դա­պե­տը մարդ չէր այլևս, այլ հրե­ղեն տե­սիլք մը…»:
ՈՐ­ԲԸ՝ ՈՐ­ԲԻՆ
1966-1969 թթ. «Էջ­միա­ծին» ամ­սագ­րում տպագր­վեց Հա­կոբ Սի­րու­նու «Կո­մի­տա­սին հետ» ծա­վա­լուն աշ­խա­տու­թյու­նը: Այդ­տեղ հե­ղի­նա­կը մեկ նա­խա­դա­սու­թյան մեջ, կե­սից, ի մի­ջի այ­լոց, հպան­ցիկ գրում է. «Ա­դա­նա­յի որ­բե­րեն սան մը որ­դեգ­րած էր»…
Այս նա­խա­դա­սու­թյունն ինձ ցն­ցեց:
Թե­պետ բազ­մա­թիվ ժա­մա­նա­կա­կից­նե­րից, հու­շա­գիր­նե­րից, հե­տա­զո­տող­նե­րից ու­րիշ որևէ մեկն այս մա­սին որևէ հի­շա­տա­կու­թյուն չու­նի, բայց ես տվյալ պա­րա­գա­յում Կո­մի­տա­սի մտե­րիմ­նե­րից մե­կին չհա­վա­տա­լու հիմք չու­նեմ:
Ա­մեն ազ­գա­յին ա­ղե­տի ա­ռա­ջինն ար­ձա­գան­քում է հա­յոց լե­զուն: Ա­դա­նա­յի կո­տո­րա­ծից հե­տո մեր լեզ­վում ի հայտ ե­կավ «որ­բախ­նամ» բա­ռը՝ լեզ­վա­կան տե­սա­կե­տից ան­թե­րի, ի­մաս­տա­յին նշա­նա­կու­թյամբ՝ ող­բա­լի: 1915-ից հե­տո ստեղծ­վե­ցին նույ­նար­մատ «որ­բա­նոց», «որ­բա­հա­վաք», «որ­բա­խույզ», «որ­բաշ­խարհ» բա­ռե­րը, բայց դա հե­տո պի­տի լի­ներ:
Եվ այս­պես, Կո­մի­տա­սը «Ա­դա­նա­յի որ­բե­րեն սան մը որ­դեգ­րած էր»: Ափ­սոս որ կոնկ­րե­տու­թյուն չկա, Հ. Սի­րու­նին չի նշում ոչ որ­բի ա­նու­նը, «որ­դեգր­ման» տա­րե­թի­վը, ոչ էլ նրա հե­տա­գա ճա­կա­տագ­րի մա­սին որևէ բան: Բայց մի՞­թե դա է կարևոր: Ակն­հայտ է, որ «որ­դեգ­րում» բա­ռը ներ­կա ի­մաս­տը չու­նի, պետք է հաս­կա­նալ «որ­բախ­նամ» նշա­նա­կու­թյամբ, այ­սինքն՝ հո­գալ նրա ապ­րու­ստի, սնն­դի, հա­գուստ-կա­պուս­տի, կր­թու­թյան ծախ­սե­րը, մինչև չա­փա­հաս դառ­նա­լը: Կո­մի­տա­սը եր­բեք ունևոր մարդ չի ե­ղել և ի վի­ճա­կի չէր մո­ռաց­ված այլ ե­րախ­տա­վոր­նե­րի նման տաս­նյակ որ­բե­րի խնամք ստանձ­նել, ա­ռա­վել ևս՝ որ­բա­նոց բա­ցել ու պա­հել: Բայց մի՞­թե դա է կարևոր: Կարևո­րը փաստն է: Որբ Կո­մի­տա­սից ա­վե­լի լավ ո՞վ կա­րող էր հաս­կա­նալ ինչ ա­սել է որբ: Ինչ ա­սել է օ­րե­րով քաղ­ցած-ծա­րավ, ան­տեր-ան­տի­րա­կան թա­փա­ռել փո­ղոց­նե­րում: Կո­մի­տա­սը դա գի­տեր, զգա­ցել էր իր մաշ­կի վրա, ըմ­պել որ­բու­թյան դա­ռը բա­ժա­կը: Եվ միան­գա­մայն բնա­կան էր, տրա­մա­բա­նա­կան, որ ստանձ­նեց ա­դա­նա­ցի մի որ­բի խնամք:
Ա­րեց մի բան, ո­րի ար­դյուն­քը չէր տես­նե­լու: Չէր պա­հե­լու, չէր խնա­մե­լու, չէր տես­նե­լու այդ որ­բի չա­փա­հա­սու­թյու­նը:
ՁԱՅ­ՆԱՊ­ՆԱԿ­ՆԵՐ ՈՒ ՁԱՅՆ
Պոլ­սե­ցի հրեա­ներ Հ. և Ժ. Բլյու­մեն­թալ եղ­բայր­նե­րը, ո­րոնք սկզ­բում գր­պա­նի ժա­մա­ցույց­ներ էին պատ­րաս­տում ու վա­ճա­ռում մայ­րա­քա­ղա­քի Թո­փա­լյան խա­նում, 1912 թ. Յուք­սեք Քալ­դը­րըմ փո­ղո­ցում հիմ­նել էին ֆո­նոգ­րաֆ­նե­րի ու ձայ­նապ­նակ­նե­րի ար­տադ­րու­թյան «Օր­ֆեոն ռե­կորդ» Թուր­քիա­յի ա­ռա­ջին ստու­դիան և թո­ղար­կում էին թուր­քա­կան ու հու­նա­կան եր­գե­րի ձայ­նապ­նակ­ներ: Դա նո­րույթ էր և նոր բիզ­նես: Նրանք դի­մե­ցին Ար­մե­նակ Շահ­մու­րա­դյա­նին՝ ձայ­նագ­րե­լու նաև հայ­կա­կան եր­գեր, բայց պայ­մա­նով, որ նվա­գակ­ցի Կո­մի­տա­սը: Վար­դա­պե­տը չմեր­ժեց խնդ­րան­քը, և ար­դյուն­քում թո­ղարկ­վեց 20 եր­գից բաղ­կա­ցած ձայ­նապ­նակ: Դրա վրա պատ­կեր­ված էին Ա. Շահ­մու­րա­դյանն ու Կո­մի­տա­սը, իսկ խո­րա­գիրն էր եր­գե­րից մե­կի վեր­նա­գի­րը՝ «Խոր­հուրդ խո­րին»: Ընդ ո­րում, խո­րա­գի­րը տպագր­ված էր ուղ­ղագ­րա­կան սխա­լով՝ «Խոր­հուրդ խոր­հին»… Ընդ ո­րում նաև, հրեա ձեռ­նար­կա­տե­րե­րը, ա­ռանց Կո­մի­տա­սի հա­մա­ձայ­նու­թյունն ստա­նա­լու, զե­տե­ղել էին նրա լու­սան­կա­րը՝ հաշ­վի առ­նե­լով վար­դա­պե­տի ահ­ռե­լի ժո­ղովր­դա­կա­նու­թյու­նը, և ի­րենց ապ­րան­քը գո­վազ­դե­լու նպա­տա­կով:
Ձայ­նապ­նակ­նե­րը Պո­լիս հա­սան 1914 թ. մա­յի­սին, երբ մայ­րա­քա­ղա­քում չէին ոչ Ա. Շահ­մու­րա­դյա­նը և ոչ էլ Կո­մի­տա­սը, որ մեկ­նել էր Փա­րիզ՝ մաս­նակ­ցե­լու Հա­մաշ­խար­հա­յին ե­րաժշ­տա­գի­տա­կան հին­գե­րորդ հա­մա­գու­մա­րին:
Բլյու­մեն­թալ եղ­բայր­նե­րը, նախ, ձայ­նապ­նակ­ներն ունկ­նդ­րե­լու հրա­վի­րե­ցին մա­մու­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ա­պա վա­ճառ­քի հա­նե­ցին հու­նի­սի 22-ին: Բայց դրա­նից չորս օր ա­ռաջ Պոլ­սո նախ­կին պատ­րիար­քի նա­խա­ձեռ­նու­թյամբ և նրա իսկ ա­տե­նա­պե­տու­թյամբ կա­յա­ցավ Կրո­նա­կան ժո­ղո­վի նիստ, ո­րի ժա­մա­նակ կա­յաց­վեց այս­պի­սի ո­րո­շում. «Նկա­տե­լով որ Տ. Կո­մի­տաս վար­դա­պե­տը Հա­յաս­տա­նեայց Ս. Ե­կե­ղեց­վո սե­փա­կան և Աս­տու­ծո տա­ճա­րին հատ­կա­ցեալ սր­բա­զան եր­գերն իր եր­գե­ցո­ղու­թյամբ ի վա­ճառ հա­նած է, ո­րոնք կրա­մո­ֆո­նի մի­ջո­ցով կերգ­վին ա­մե­նու­րեք, մա­նա­վանդ կրո­նա­կան զգա­ցում­նե­րը վի­րա­վո­րող ան­պատ­շաճ վայ­րե­րու մեջ, ո­րո­շեց Ս. Պատ­րիարք հոր հանձ­նել պարտ ու պատ­շա­ճը տնօ­րի­նե­լու և խնդ­րել Ս. Կա­թո­ղի­կո­սեն նկա­տո­ղու­թյուն ը­նել Տ. Կո­մի­տաս վար­դա­պե­տին հայ ե­կե­ղե­ցա­կա­նի բո­լո­րո­վին ան­վա­յել ըն­թաց­քը:
Կրո­նա­կան ժո­ղո­վը ո­րո­շեց, որ սր­բա­զան պատ­րիար­քը գրե ոս­տի­կա­նու­թյան զբո­սա­վայ­րե­րու և հան­րա­յին վայ­րե­րու մեջ ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թյուն­ներ պա­րու­նա­կող կրա­մո­ֆո­նի փլաք­նե­րու գոր­ծա­ծու­թյու­նը ար­գե­լե­լու հա­մար»:
Այս ո­րոշ­ման դեմ ան­մի­ջա­պես ծառս ե­ղավ մա­մու­լը: «Բիւ­զան­դիո­նում» ցա­սում ար­տա­հայ­տե­ցին Փ. Թեր­լե­մե­զյա­նը, «Ոս­տան» ե­ռամ­սյա­յի հա­մա­հիմ­նա­դիր, գրող Տ. Չյո­կյու­րյա­նը, Ա. Քե­չյա­նը, Ատ­րու­շա­նը, Մ. Կյուր­ճյա­նը: Իսկ Եր­վանդ Օ­տյա­նը «Ժա­մա­նակ» օ­րա­թեր­թում գրեց. «Մեր պատ­կա­ռե­լի Կրօ­նա­կան ժո­ղո­վին հապ­ճեպ և ան­խոր­հուրդ ո­րո­շու­մը յան­կարծ պատ­կա­ռե­լիու­թե­նէն ծի­ծա­ղե­լիու­թեան վե­րա­ծուե­ցաւ…
Կրօ­նա­կան ժո­ղո­վը պար­զա­պէս զոհ գա­ցեր է մէկ քա­նի ո­ղոր­մե­լի դպ­րա­պետ­նե­րու, ո­րոնց ե­րաժշ­տա­գի­տու­թեան աս­տի­ճա­նը կ՛երևայ որ թոյլ չի տար Կո­մի­տաս վար­դա­պե­տի ձայ­նը Շահ-Մու­րա­տեա­նի ձայ­նէն զա­նա­զա­նե­լու:
Այս­պէս ու­րեմն դեռ նոյ­նիսկ յայտ­նի չէ թէ գոր­ծուած ա­րար­քը յան­ցա՞նք մըն է թէ ո՛չ: Այս պա­րա­գա­յին ու­րեմն ինչ­պէ՞ս Կրօ­նա­կան ժո­ղո­վը կ՛ել­լէ Կո­մի­տաս վար­դա­պե­տը դա­տա­պար­տե­լու, պատ­րիարք ու կա­թո­ղի­կոս ի­րար անց­նե­լու…
Առ այժմ Կրօ­նա­կան ժո­ղո­վը մէկ ո­րո­շու­մով եր­կու սխալ ը­րաւ:
Նախ՝ դա­տա­պար­տեց մարդ մը ա­րար­քի մը հա­մար զոր չէր գոր­ծած:
Երկ­րորդ՝ դա­տա­պար­տե­լի վճ­ռեց ա­րարք մը ո­րուն յան­ցանք ըլ­լա­լը տա­կա­ւին թէա­կան է ե­ղեր»:
Բայց ա­մե­նա­ջախ­ջա­խի­չը Ա. Չո­պա­նյա­նի «Անկ­րօն ո­րո­շում մը» հոդ­վածն էր, ո­րը տպագր­վեց «Բիւ­զան­դիո­նում»: Նա ա­ռաջ քա­շեց հե­տա­դի­մու­թյան և ա­ռա­ջա­դի­մու­թյան խն­դի­րը և քա­րը քա­րին չթո­ղեց Կրո­նա­կան ժո­ղո­վի ո­րո­շու­մից:
Սա­կայն հա­նուն ճշ­մար­տու­թյան, հարկ է ա­սել նաև: Դեռևս 1912 թ. Կո­մի­տա­սը Փա­րի­զում ձայ­նագ­րել էր (կար­ծում եմ, Ա. Չո­պա­նյա­նի դրդ­մամբ) 15 երգ, ին­չի մա­սին, ըստ երևույ­թին, տե­ղյակ չէին Պոլ­սո պատ­րիար­քա­րա­նի հոգևո­րա­կան­նե­րը:
Եվ փա՜ռք Աստ­ծո, հա­զա՜ր փառք, դրա շնոր­հիվ մենք այ­սօր կա­րող ենք լսել Կո­մի­տա­սի ձայ­նը: Աստ­վա­ծաշ­նորհ ձայ­նը, ո­րը մո­գա­կան սար­սուռ է պատ­ճա­ռում…
Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Կո­մի­տա­սի նվա­գակ­ցու­թյամբ Ա. Շահ­մու­րա­դյա­նի ձայ­նապ­նակ­նե­րը
Դիտվել է՝ 8688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ